02 06 2020

Լավրովի մեսիջն ուղղված չէր Նիկոլի անձին, այլ ուղղված էր ՀՀ քաղաքացուն. Մենուա Հարությունյան



ՀՀ քաղաքացին երեք կարևորագույն մեսիջ է ստացել՝ երկուսը Նիկոլից, մեկը՝ ՌԴ-ից: Հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը։

«Ի՞նչ է ասել Նիկոլը վերջին օրերին մեր ժողովրդին. Նա ասել է՝ ժողովուրդ ջան, ինչի մեջ ինձ ասես կարող են մեղադրել, ես չեմ պատրաստվում հերքել, ամեն մարդ իր փչացվածության աստիճանով է հասկանում և գնահատում դիմացինին, ես չեմ պատրաստվում հերքել, որ ես ուղտ չեմ: Հիմա ես ուզում եմ հստակ Նիկոլին ու մեր հանրությանն ասել, որ դա հերքել պետք չէ, ես կարող եմ վստահ հայտարարել՝ հաստատ Նիկոլն ուղտ չէ»,-ասուլիսի ժամանակ ասաց բանախոսը և հավելեց, որ եթե Փաշինյանը չլիներ ստախոս, գուցե իր այս ասածն ընդունելի լիներ, բայց դա ասում է մի մարդ, որը շարունակում է ստել սեփական ժողովրդին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ