02 06 2020

Փակեք երկիրը 15 օրով, փրկեք մարդկանց կյանքերը․ Ռուբեն Մխիթարյան

Փակեք երկիրը 15 օրով, փրկեք մարդկանց կյանքերը․ Ռուբեն Մխիթարյան

Լավ, ես անկեղծ չեմ հասկանում, oրվա ընթացքում էլ ինչքա՞ն վարակակիր պետք է բացահայտվի ու մահ գրանցվի, որ փակեք երկիրը: 1000 հիվանդ ու 50-60 մա՞հ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

«Ասենք, պարետը, որ երեկ ասում է, թե դեռ անհրաժեշտություն չկա խիստ սահմանափակումների, դա ի՞նչ է նշանակում: Տղեք, ուշքի եկեք: Հենց սկզբից այնպես չեք արել, որ երկիրը իրոք փակվեր տանը գոնե 15 օր, լավ, բոլորը ամեն ինչ հասկանում են, բայց հիմա գոնե խելքի եկեք:

1. Ապահովեք մարդկանց փողով և սնունդով:

2. Երաշխավորեք կոմունալների անխափան աշխատանքը:

3. Բանկերին ու հարկայինին ասեք՝ խելոք մնան 2-3 ամիս: Ես՝ որպես բանկում ավանդ ունեցող մարդ, դեմ չեմ, որ 2-3 ամիս չստանամ դրա տոկոսները: Խոսեք մարդկանց հետ, շատերը կհամաձայնվեն:

4. Ոստիկանությանն ու ԱԻՆ-ին հրահանգեք խիստ լինել ԲՈԼՈՐ խախտումների հանդեպ:

5. Փակեք երկիրը 15 օրով:

Ժամանակը մեր դեմ է աշխատում:

Հայտարարեք խիստ կարանտին:

Փրկեք մարդկանց կյանքը»,-գրել է Ռուբեն Մխիթարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ