Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Փաշինյանն օգտագործում է անպատասխանատու "պողոսների" լավ և վատ կողմերը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ապիկար և դիլետանտ թիմն այս ընթացքում բազմիցս են ապացուցել, որ իշխանությունն ամեն գնով պահպանելու համար հմտորեն օգտվում են հասարակության քաղաքական անգրագիտությունից...
Սակայն կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ իշխանությունների պայքարի ձախողումը հանգեցրեց նրան, որ Փաշինյանն ու իր թիմը համաճարակի ահագնացող տարածման և բազմաթիվ զոհերի համար ամենապրիմիտիվ և լկտի ճանապարհն ընտրեցին՝ մեղադրեցին իրենց երկրպագող "անգրագետ պողոսներին" անպատասխանատու և անկարգապահ լինելու մեջ...Այսինքն՝ կորոնավիրուսի տարածման դեմ անհաջող պայքարի համար մեղավոր է ոչ թե գործող դիլետանտ իշխանությունը, այլ հասարակությունը...
Հետաքրքիր է, ինչպե՞ս էր Փաշինյանը, որի վարչակարգը բացահայտ մեղադրում է հասարակությանը վարակին անլուրջ և անպատասխանատու վերաբերվելու և համաճարակը աղետալի մասշտաբներով տարածելու մեջ, ապրիլի 5-ին վստահում, որ այդ նույն անպատասխանատու և անկարգապահ, իսկ իմ կարծիքով քաղաքական առումով հում և անգրագետ հասարակությունը պետք է լուծեր հանրաքվեի միջոցով Սահմանադրական դատարանի հարցը...
Այո՛, Փաշինյանի իշխանությունը մինչև հիմա չի էլ թաքցրել, որ նրա գլխավոր հույսը հենց հասարակության քաղաքականապես անգրագետ լինելն է, քանի որ Նիկոլը չէր կարողանա իր "ԱՅՈ՛"-ի կիսատ մնացած քարոզարշավը տանել այն թեզի շուրջ, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների համար մեղավոր է ՍԴ-ն, որ ՍԴ-ի հարցերը լուծելուց հետո երկրում կսկսվի տնտեսական հեղափոխություն և այլ տկարամիտ ու հիմար թեզիսներ...
Զավեշտ է, երբ քարոզարշավի շրջանակներում Փաշինյանի հետ հանդիպող քաղաքացին նրա երեսին հայտարարում է, որ նա կողմ է, որ Նիկոլը ցրի կառավարությունը, իսկ այդ կառավարության ղեկավար Նիկոլը ծպտուն չի հանում, հասկանալով, որ կարևորը սպասվելիք հանրաքվեում այդ կնոջից "այո"-ն կորզելն էր...
Ճիշտ էր Փաշինյանի թիմակից երեսփոխան Թունյանի այն թեզը, որ չի կարելի անգրագետ "պողոսներին" վստահել ամեն ինչ... Սակայն ինչպես տեսնում ենք, պոպուլիստ Նիկոլը բավական հմտորեն օգտվում է այդ "պողոսներից", երբ ինչ-որ հակաօրինական քայլ է կատարում, որ ինչ-որ ժամանակ հետո իր բոլոր ապօրինությունների մեջ մեղադրի այդ նույն ժողովրդին, բայց միևնույն ժամանակ նույն Փաշինյանը մեծ հաճույքով իր իշխանության ձախողումները քողարկելու և իր դիլետանտ թիմակիցներին պաշտպանելու համար այդ նույն "պողոսներին" դարձնում է քավության նոխազ...
Հ.Գ. Հայաստանում հաստատված "փողոցային պողոսապետությունն" աղետալի հետևանքներ է ունենալու մեր երկրի համար...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը