Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թե բա Սերժ Սարգսյանին պետք է դատել , թե բա գազը…
Սորոսից գրանտներ լափող հերթական գրանտակերը հերթական հակառուսական դատարկամտությունն է երկնել , իբր թե Սերժ Սարգսյանը Գազպրոմի հետ այնպիսի վատ պայմաններով է պայմանագիր կնքել ,որի արդյունքում Հայաստանը չի կարող այլ երկրից գազ գնել , իսկ ռուսներն էլ Հայաստանին գազը թանկ են վաճառում ու դրա համար պետք է Սերժ Սարգսյանին դատել …
Ուրեմն լսեք այ գրանտակերներ՝ դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում նույն Գազպրոմի ներդրումների հաշվին կառուցվեց գազամուղ Իրանից դեպի Հայաստան , որով մինչև այսօր էլ իրանական գազը մտնում է Հայաստան, որի դիմաց Հայաստանից Իրանին տրամադրվում է էլեկտրոէներգիա :
Թե ի՞նչ գնով և ի՞նչ քանակի գազ է Իրանից մտնում Հայաստան , որոշում է Հայաստանի կառավարությունը և Գազպրոմը որևէ կապ չունի, ավելին Հայաստանը ըստ Գազպրոմի հետ ունեցած պայմանագրի մեր կառավարության պահանջով կարող է գազ գնել և մատակարարել ցանկացած երկրից …
Այ հակառուս գրանտալափեր հայ-ռուսական հարաբերությունների դեմ խոսելու փոխարեն գնացեք ձեր արևմտյան տերերին հարցրեք , տեսեք թույլ կտան Միացյալ Նահանգների կողմից սանկցիաների տակ գտնվող Իրանից ավելի շատ գազ գնի Հայաստանը , թե հայրական ապտակ կուտեք ու ետ կվերադառնաք Հայաստան՝ մեր ժողովրդին խաբելու , որ ռուսներն են մեղավոր ու չեն թողնում, որ մենք Իրանից շատ ու էժան գազ առնենք :
Ուղղակի փաստենք , որ փաստացի ռուսները մեզ օգնեցին կառուցել Իրան- Հայաստան գազամուղը , որից հետո Հայաստանի էներգետիկ անվտանգությունը էլ ավելի մեծացավ , իսկ ԱՄՆ մի կողմից չի ցանկանում , որ Հայաստանը Իրանից գազ գնի, մյուս կողմից իր գրանտալափերի բերանով կեղծ լուրեր ա տարածում , թե իբր Ռուսաստանը չի թողնում Հայաստանին այլ պետություններից գազ գնել:
Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի կողմից Գազպրոմի հետ կնքված պայմանագրով Հայաստանի գազի գնին, ապա այս դեպքում ևս Հայաստանը կատարել է տնտեսապես խելացի քայլ, քանզի եթե Հայաստանը ֆիքսված գին չնշեր պայմանագրում, ապա ստիպված էր լինելու Ռուաստանից գազ գնել բիրժայական գներով , իսկ դա նշանակում է որ գազի գները Հայաստնի համար կարող էին ըստ համաշխահային գործընթացների անհամեմատ ավելի թանկ լինել …
Ընդդիմադիր Նիկոլը ասում էր Սերժ Սարգսյանն է մեղավոր, որ գազը թանկ է և երբ ինքը գա իշխանության և կէժանացնի ռուսական գազը և Իրանից ավել շատ գազ կգնի , բայց արդյունքում Նիկոլը ոչ միայն չկարողացավ էժանացնել Ռուսաստանից գնվող գազը , այլ նույնիսկ չկարողացավ պահպանաել գազի այն գինը որը պայմանավորվել էր պահպանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը , քիչ էր մնում մոռանայի պարզվեց նաև , որ ընդդիմադկիր Նիկոլի այն պնդումները , որ Հայաստանի սահմանին գազն էժան ենք ստանում, բայց մեր քաղաքացուն գազը հասնում է թանկ , որովհետև ոմանք արանքում միլիարդներ էին ուտում, ևս սուտ էր, զրպարտանք և արդյունքում Նիկոլի օրոք Ռուսաստանից մատակարարվող գազը թանկացավ , իսկ Իրանից ներկրվող գազի քանակն մնաց անփոփոխ:
Սիրելի հայրենակիցներ Ռուսաստանն իսկապես մեր համար ռազմավարական դաշնակից պետութուն է և ամեն բան արել է, իհարեկ հաշվի առնելով իր պետական շահերը Հայաստանի զարգացմանն աջակցելու համար , իսկ արևմուտքից գրատներ լափողները տարիներ շարունակ փաստներն աղավաղելով ու սուտ լուրեր տարածելով փորձել են սեպ խրել հայ-ռուսկական հարաբերությունների մեջ ՝ բացասական երանգներով ներկայացնելով հայ-ռուսական համագործակցության նույնիսկ ամենաակնհայտ հաջողություններն ու ձեռքերումները և ցավոք սրտի շատ շատերը կուրորեն հավատացել են , օտար պետությունների շահերը սպասարկող նման գրանտալափերի բարբաջանքներին :
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը