Այն, որ այս կառավարությունը զրոյի մոտ ներառականություն ունի և կառավարման գիտելիքներն էլ զրոյից շատ վերև չեն, ավելի է լարում վիճակը ու որևէ այլ դրսի մասնակցություն ի չիք դարձնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային կառավարման փորձագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը՝ նշելով․
«Մտածում եմ, ինչ մտածեմ. վիրուսային այս վիճակը լավ տեղ չի տանում:
Ոնց գցում-բռնում եմ, վերջում չի բռնվում, գցում եմ ոտքիս. ինչքան լավ ելքի տարբերակներ կային ուշացանք:
Ինչքան էլ անհատական պատասխանատվություն չունենք այս գործընթացի կառավարման համար, այնուամենայնիվ անտարբեր նստել ու սպասել չի ստացվում: Բայց չգիտեմ էլ ինչ կարելի է անել:
Այն մի քանի հկ-ականների արձագանքը այն մասին, որ տրաքում է բուժ-համակարգը, ու պարետատունը ձախողել է, նորություն չէ, ու դա էլ է ուշացած ու ոչ մի օգուտ չտվող:
Այն, որ այս կառավարությունը զրոյի մոտ ներառականություն ունի և կառավարման գիտելիքներն էլ զրոյից շատ վերև չեն, ավելի է լարում վիճակը ու որևէ այլ դրսի մասնակցություն ի չիք դարձնում:
Վիճակը նման է նրա, երբ ծովահենների կողմից երկար ժամանակ գրավված նավը ազատագրելուց հետո, վերջինիս կառավարումը կամովի հանձնվել է նավի վրա գտնվողների միջից ամենաբարձր գոռացողներից մեկին, ով նավի ղեկ առաջին անգամ է տեսնում ու թարսի պես իր ու մնացած բոլորի բախտից նավը փոթորկի միջով է անցնում: Ու սա էլ արդեն հայտարարել է, որ ինչ էլ լինի, ուրիշի ղեկի մոտ չի թողնելու, մինչև հավեսը չհանի կամ նավը չխորտակի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը