27 05 2020

Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի. Գեւորգ Պետրոսյան

Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի. Գեւորգ Պետրոսյան

Հանրաքվեն չեղարկելու իրական շարժառիթը դա օրինական ճանապարհով հաղթանակի հասնելու անհնարինության գիտակցումն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հանրաքվեն չեղարկելու իրական շարժառիթը դա օրինական ճանապարհով հաղթանակի հասնելու անհնարինության գիտակցումն է:

Մազաչափ անգամ չկասկածեք, որ եթե վարչախումբը վստահ լիներ իր հաջողության հարցում, դա կաներ օր առաջ...

Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի, և օր-օրի նվազում է իր հանրային վստահությունը, դրա համար էլ Սահմանադրական դատարանը լուծարելու «շառը» փորձում է գցել Ազգային ժողովի  վրա...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ