27 05 2020

Ինչո՞ւ եք վախենում հանրաքվեից․ սա կեղծ օրակարգ է. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին



Պարոն Հովակիմյան, Դուք երկու անգամ պատրաստակամություն հայտնեցիք Ձեր կյանքը զոհաբերելու, պետք չէ կյանքը զոհաբերել, պետք է ընդամենը կեղծ օրակարգեր չբերել: Այս մասին ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Դուք ուզում եք չեղարկել հանարաքվեն, տալ լիազորություն խորհրդարանին՝ չեղարկելու հանրաքվեն, բնականաբար, որից հետո անմիջապես օգտվելու եք ձեր իսկ գործիքից՝ չեղարկելու եք հանրաքվեն և փորձելու եք լուծել ՍԴ հարցը: Մենք ասում ենք՝ սա կեղծ օրակարգ է: Երեկ վարչապետը հայտարարեց՝ երկրում շատ ծանր իրավիճակ է, այսօր մենք էլի ունենք շատ բարձր թվեր կորոնավիրուսի վարակման, այսօր ունենք 372 դեպք, սոցիալական լարվածություն, սոցիալական բազմաթիվ շերտեր այսօր ունեն լրջագույն  խնդիրներ, որոնց լուծում չի տրվում: Հիմա դուք փորձում եք նորից «Հրայր Թովմասյան» անունով կեղծ օրակարգ բերել, թիթեռ եք նկարում այստեղ»,- շեշտեց պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ