26 05 2020

Սա արդեն վտանգավոր քաղաքականություն է

Սա արդեն վտանգավոր քաղաքականություն է

«Ես կոչ եմ անում, որ շատ լուրջ վերաբերվենք համաճարակին ու կատարենք քայլերը, որոնք անհրաժեշտ են մեր հայրենիքին ու ժողովրդին անվտանգ պահելու համար: Տարբերություն չկա՝ մարդը զոհվում է սահմանին, թե՝ ինչ-որ հիվանդությունից»,- Ազգային ժողովում մայիսի 26-ին հայտարարել է իշխող ուժի պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը:

Մովսիսյանը համաճարակի դեմ պայքարը համեմատում է Ապրիլյան պատերազմի հետ, բայց գոնե չի էլ նշում, որ պատերազմի ժամանակ պայքարում էինք ու հաղթեցինք, ի տարբերություն կորոնավիրուսի, որի ժամանակ իշխանությունը ժողովրդին թողել է բախտի քմահաճույքին։

Նկատենք, որ արդեն երկու տարի իշխանափոխությամբ երկրի ղեկին հայտնված ուժը առաջին անգամ չէ, որ տարօրինակ հմեմատություններ է անում։

Դեռևս 2018 թվականի նոյեմբերի 26-ին Սասուն Միքայելյանը հայտարարել էր․ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, բայց ես չեմ վարանի ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, բնականաբար, աղմուկ բարձրացրեց և քննադատությունների պատճառ հանդիսացավ։

Դրան հաջորդեց վարչապետի տիկնոջ հայտարարությունը․ «Հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի»։

Ինչպես նկատում ենք, սա ոչ թե մասնավոր կարծիք է, այլ քաղաքական մոտեցում։

Ի դեպ, Սերգեյ Մովսիսյանի՝ ԱԺ կայքում հրապարակված կենսագրականում զինծառայության մասին տեղեկություններ չկան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ