26 05 2020

ԱԺ նախագահը պետք է մնա անաչառ, կամ գոնե երևա անաչառ. Մարուքյանը՝ Միրզոյանին



«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց, որ ուզում է իր բողոքի ձայնը բարձրացնել:

«Պարոն Միրզոյան, Դուք ընդդիմադիր պատգամավորին հայտարարեցիք նախազգուշացում, մինչդեռ մինչ այդ ես Ձեզ իրազեկեցի, որ Սահմանադրությամբ մենք նման հնարավորություն չունենք խորհրդարանում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի նորմերը տվյալ ձևով կիրառելու համար: Ես ուզում եմ նաև հասկանալ երկակի ստանդարտների այս փորձը ինչի՞ց է գալիս, երբ հարձկավում են բռունցքներով պատգամավորների վրա, բռնություն են գործադրում ոչ մի պատգամավորի դուրս չե՞ք հրավիրել չէ մեկ օրով, յոթ օրով, նախազգուշացում չեք հայտարարել չէ՞, որից հետո վարչապետը ելույթ է ունեցել, արդարացրել է բռնությունը, Դուք ծափահարել եք, պարոն Միրզոյան: ԱԺ նախագահը պետք է մնա անաչառ, կամ գոնե երևա անաչառ, ցույց տա, որ անաչառ է, Դուք ծափահարել եք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Մանրամասն տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ