ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հիմա ճիշտ կլինի՞ սենց զուգահեռը՝ 1920-21-ը կրկնվումա՞: Նեոբոլշևիկները գրավել են Երևանը, Սյունիքը պայքարում է, հասկանում է, որ այս ընթացքը հղի է պետականության կորուստով։ Երևանում մոլեռանդների մի զանգված դեռևս թութակի նման կրկնում է Նիկոլի անգիր սովորած ու սովորացրած «մանտրան» «նախկին, կոռումպացված, հանցավոր ռեժիմի» մասին, բայց դա արդեն հիմնականում անում են «պարգևավճար-կաշառքով», իրենց արդեն կատարած հանցագործություններով Նիկոլի հետ անքակտելիորեն կապած նորօրյա «նոմենկլատուրայի» և «կամիկաձեների» մի փոքր շերտ, ինչպես նաև միայն ֆբ-ում գոյություն ունեցող անմարմին ֆեյքեր։
Խնդիրն այն է՝ կհայտնվի՞ արդյոք անհատ կամ «հավաքական» Նժդեհ, որը պետականության համար պայքարի ղեկավարումը կստանձնի ու, եթե 100 տարի առաջ այդ պայքարում իրական Նժդեհին հաջողվեց պահպանել Հայկական Սյունիքը, այսօր կհաջողի պետականության համար պայքարը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը