22 05 2020

Փաշինյանի փաստաբան Աթանեսյանի տան վրա հին ՀՀ-ում չէին հարձակվում․ Միհրան Հակոբյան

Փաշինյանի փաստաբան Աթանեսյանի տան վրա հին ՀՀ-ում չէին հարձակվում․ Միհրան Հակոբյան

Հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հին Հայաստանում չէին հարձակվում: Հին Հայաստանում կար ընտանիք, կին, երեխաներ հասկացություն, կարմիր գծեր կային:

Նոր Հայաստանում մի շարք ընդդիմադիր գործիչների և այլախոհների փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հարձակվում են: Որովհետև Նիկոլ Փաշինյանն ու իր անփառունակների խմբակը երբեք, կրկնում եմ՝ երբեք իրավական պետության տեսլական չեն ունեցել: Սրանք ունեն խուժանապետության օրակարգ, որտեղ ընդդիմադիրներին կամ բանտարկում եմ կամ ծեծում են, փաստաբանի ընտանիքի վրա հարձակվում են, այլախոհներին ասֆալտին են պարկացնում:

Տիգրան Աթանեսյան ջան, պինդ կաց եղբայր, ամեն բան լավ է լինելու, խուժանապետության ամիսները հաշված են»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ