22 05 2020

Ինձ լռեցնելու փորձերն ապարդյուն են․ Համբարյանին հրավիրել են ոստիկանություն

Ինձ լռեցնելու փորձերն ապարդյուն են․ Համբարյանին հրավիրել են ոստիկանություն

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինձ վախեցնելու և լռեցնելու փորձերն ապարդյուն են

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ծանուցում ստացա, որ ինձ հրավիրում են բացատրություն տալու...Ենթադրում եմ, որ այս հրավերը կապ ունի, այսպես կոչված,մաքսանենգ ծխախոտի գործի հետ...
 

Զավեշտալին այն է, որ իմ գրառման մեջ, որը ես արել եմ մայիսի 2-ին տեղեկությունը հրապարակելիս, նշել եմ, որ այն հրապարակվել է բազմաթիվ ԶԼՄ-ներում մայիսի 1-ին , ինչպես նաև ներկայացրել եմ իմ գրառումից վիրավորված ՀՀ գլխավոր աներորդի Հրաչյա Հակոբյանի հերքումը... Բայց գործող իշխանությունները, այդ գրառումն "այլասերելով", ինչ-որ ձևով փորձում են ինձ ամեն գնով վախեցնել և լռեցնել՝ վերագրելով ինձ մի բան, որի հեղինակը ես չեմ...
Ինձ վախեցնելու և լռեցնելու փորձերն ապարդյուն են...

 

Հ.Գ. Հայաստանի ոստիկանությունը և իրավապահ համակարգը սարսափելի վիճակում են, քանի որ դարձել են գործող իշխանությունների ձեռքի մահակն այլախոհների և ընդդիմադիրների բերանները փակելու համար...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ