Դեմոկրատական Կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Զոհրաբ Մնացականյանին:
Ստորեւ ներկայացնում ենք այն.
«Հարգելի պարոն նախարար,
Սույն թվականի մայիսի 17-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանության ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համաձայն, դեսպանությունը ծածանել է ծիածանագույն դրոշը՝ ի նշանավորումն Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա (հղումը):
Ըստ արարողակարգի, ցանկացած օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություն գտնվող երկրում իրավունք ունի ծածանելու միայն սեփական երկրի պետական դրոշը:
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունն անընդունելի և դատապարտելի է համարում բրիտանական դեսպանության քայլը:
Պարզաբանեք խնդրեմ, ինչպիսին է եղել ՀՀ ԱԳՆ արձագանքը այդ երևույթին: Վերջիվերջո, ինչպիսին կլիներ մեր պետության արձագանքը, եթե որևէ մի օր որևէ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություն ծածաներ ֆաշիստական սիմվոլով դրոշ:
Yerevan.Today-ին բրիտանական դեսպանատնից հայտնեցին, որ նշված նամակում տեղ գտածի հետ դեսպանությունն առնչություն չունի, տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը