19 05 2020

Պատգամավոր դառնալուց հետո Հայկ Սարգսյանի բիզնեսը 5 անգամ ավել եկամտաբեր է դարձել. Politik.am

Պատգամավոր դառնալուց հետո Հայկ Սարգսյանի բիզնեսը 5 անգամ ավել եկամտաբեր է դարձել. Politik.am

Politik.am-ը գրում է. 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունն իրապես դրականորեն է ազդել իշխանավորների ֆինանսական հնարավորությունների վրա։ Նախորդ անգամ մենք ներկայացրել էինք հանրապետության թիվ 1 աներորդի Հրաչյա Հակոբյանի կարողությունը։ 

Այսօր մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել Աժ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Պարզվում է, որ  իշխանափոխությունն աննախադեպ դրական ազդեցություն է ունեցել Հայկ Սարգսյանի ֆինանսական հնարավորությունների վրա։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարգրից տեղեկանում ենք, որ Հայկ Սարգսյանը պաշտոնը ստանձնելիս ունեցել է 7 մլն դրամ և 5000 դոլար, իսկ ահա տարեկան հայտարարագրում կտրուկ բարձրացել են նրա դրամական միջոցները։ Նրա դրամային միջոցները հասել են 16 մլն դրամի, իսկ դոլարայինը 60 հազար դոլարի։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ