18 05 2020

​Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ում Էլիբեգովայի գիրքը ներկայացվում է որպես հավելված․ փաստաբան

​Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ում Էլիբեգովայի գիրքը ներկայացվում է որպես հավելված․ փաստաբան

Փաստաբան Արա Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում  գրում է.

«Ի պատասխան Հանրային խորհրդի նախագահի գրառմանը Անժելա Էլիբեկովայի վերաբերյալ, մասնավորապես, երբ կասկածի տակ է դրվում նրա գործունեությունը որպես ադրբեջանագետի:

Արդեն երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացվող բոլոր գանգատներում Անժելա Էլիբեգովայի և Արմինե Ադեբեկյանի հեղինակած АРМЯНОФОБИЯ В АЗЕРБАЙДЖАНЕ" գիրքը ներկայացվում է որպես հավելված: Կրկնում եմ՝ որպես հավելված:, այլ ոչ թե որպես տողատակի հղում:

Այս աշխատության ապացուցողական նշանակությունը դժվար է գերագնահատել: Իրավաբանների համար դրա ամենամեծ արժեքը նրանում ինֆորմացիայի առատությունն է ու համակարգվածությունը: Դա հենց այն է, ինչ անհրաժեշտ է իրավաբանին միջազգային ատյանում հիմնավորելու համար ռասիզմի առկայություն մեկ այլ պետությունում: Իմ իրավաբան գործընկերները դա կհաստատեն: Ե՛վ մեթոդաբանության, և՛ բովանդակության առումով ես դեռ չեմ հանդիպել առավել հիմնավոր աղբյուր, քան վերը նշված հետազոտությունն է՝ առնվազն իմ ոլորտում՝ դատավարության մեջ օգտագործելու նպատակով: Այդ աշխատության մեջ դեռ ոչ մի փաստ չի հերքվել մեր հակառակորդների կողմից: Ու այդ գիրքը արդեն տվել է իր պտուղները, երեք ամիս առաջ, ու դեռ շատ խոչընդոտներ է օգնելու մեզ հաղթահարելու այդ գիրքը: Շնորհակալություն Անժելա Էլիբեգովային ու Արմինե Ադիբեկյանին այդ հետազոտությունը կատարելու համար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ