Երբեք չեմ վախեցնել նրանից, որ կարող եմ մնալ միայնակ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքական գործունեության մեջ ես երբեք չեմ վախեցել միայնակ մնալ։ Իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել են պահեր, երբ ինձ կոնկրետ հարցրել եմ՝ «իսկ ովքե՞ր են այս պահին իմ քաղաքական համախոհները»։ Այս հարցին ունեցել եմ մի պատասխան՝ իմ ընտանիքը, որի մեծամասնությունը նախկինում անչափահասներ էին, որոնք այդքան էլ գլխի չէին ընկնում, թե ինչի մասին է խոսքը», - ասաց Փաշինյանը։ Նա ընդգծեց՝ գուցե դա վատ է, բայց երբ հարցն ունի սկզբունքային, գաղափարական նշանակություն, ինքը շարունակում է չվախենալ մենակ մնալ, քանի որ դրա այլընտրանքը հարմարվողականությունն է։ «Դա ճիշտ մոտեցում է, հակառակը հարմարվողականությունն է, որ անընդհատ հարմարվես ինչ-որ հարցերի, շահերի և այդպես տեղավորվես կոմֆորտ իրավիճակում», - ավելացրեց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ իր լրագրողական գործունեությունը հենց սկզբից իր մեջ ունեցել է շատ կարևոր գաղափարախոսական և քաղաքական կոմպոնենտ: «Ես այն ընկալել եմ որպես քաղաքական գործունեության մաս: Հնարավոր է, որ շատ լրագրողներ ինձ որպես 100 տոկոսանոց լրագրող չեն էլ ընդունել: Դրանում միգուցե ունեցել են իրենց հիմնավորումները։ Իսկ հիմա ԶԼՄ-ների հետ շփվում եմ արդեն որպես երկրի ղեկավար, ինչն ունի իր բարդություններն ու նրբությունները: Գուցե դա վատ է, ես չգիտեմ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը