16 05 2020

Չգիտեի, որ Նիկոլը կարողանում է կառավարել նավթի համաշխարհային գները. Կարեն Քոչարյան

Չգիտեի, որ Նիկոլը կարողանում է կառավարել նավթի համաշխարհային գները. Կարեն Քոչարյան

Մեդիափորձագետ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «100 փաստ նոր Հայաստանի մասին» 4-րդ զեկույցին, որում վարչապետն անդրադարձել էր բենզինի գներին:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ձեռքբերումների հերթական փաստերի մեջ նշեց, որ բենզինի գինը 480-ից իջել է 320 դրամ:

Ճիշտն ասած ես չգիտեի, որ Նիկոլը կարողանում է կառավարել նավթի համաշխարհային գները
Փաստորեն ԲիՓին, Ռոսնեֆտը, Ռոտշիլդները, արաբական աշխարհը ՈՒ՞Մ ՇՈՒՆՆ ԵՆ»,- ասվում է գրառման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ