15 05 2020

Էրիկ Գրիգորյանը հերքում է

Էրիկ Գրիգորյանը հերքում է

Երկու տարի չեմ արձագանքել տարբեր լրատվամիջոցներով իմ հասցեին հնչող բազմաթիվ ստահոդ եւ պատվիրված հոդվածներին, քանի որ համոզված եմ եղել, որ եթե պայքարում ես գործող ստատուս քվոները քանդելու դեմ, քո դեմ են անտառագողերը, ապօրինի ջրօգտագործողները, չինովնիկների, տարբեր հանքերի եւ ՀԷԿ-երի կողմից սնվող տարբեր ՀԿ-ները եւ նախաձեռնությունները, միլիոնավոր դոլարներ ծախսող եւ անօգուտ զեկույցներ գրող որոշ միջազգային ծրագրերը, պատվերով հոդվածներ գրող լրատվամիջոցները եւ բոլոր այն խմբերը, որոնք այս կամ այն կերպով օգուտ ունեին նախկին վիճակից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շրջակա  միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Այսօր տեսնում եմ հերթական պատվիրված հոդվածը, որտեղ նշվել է, որ ես պարգեւատրել եմ ինձ պաշտոնաթողությունից առաջ իսկ մնացած գումարն էլ գրպանս եմ դրել։

ԱՆԱՄՈԹ ՍՈՒՏ

ՈՉ ՄԱՐՏ, ՈՉ ԱՊՐԻԼ ամիսներին ես ոչ մի լումա պարգեւատրում չեմ ստացել, դեռ ավելին մարտ ամսվա համարյա ամբողջ աշխատավարձիս համարժեք գումար փոխանցել եմ կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին իսկ մնացած մասն էլ տարբեր կարիք ունեցող անձանց», գրել է Էրիկ Գրիգորյանը եւ հետգրություն թողել.

 «Հ.Գ. Իսկ նախարարությունում ինչպես միշտ՝ պարգեւատրվել են այն բոլոր անձինք, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանը ավելի լավ երկիր դարձնելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ