Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը գրում է․
«Գիտե՞ք՝ ինչու Զորաբ Մնացականյանի նյարդերը չեն դիմանում: Որովհետև մի կողմից պետք է բացատրի անբացատրելին՝ ինչու՞ է իր շեֆի հետ միասին թաքուն 2 տարի «տարածքներ խաղաղության դիմաց» տարբերակ բանակցել, մյուս կողմից՝ կատարի շեֆի առաջադրանքը, այն է՝ ծնկաչոք աղերսել ռուսական կողմին, որ ջրի երես չհանեն Փաշինյան ազգանունը կրող մարդկանց կապը մաքսանենգությամբ զբաղվող միջազգային մաֆիոզ ստրուկտուրաների հետ:
Ի վերջո պետք է չէ՞ բացատրի, թե ինչ խոստման դիմաց Ալիևը 2 տարի սահմանին առանձնապես «չարություն» չի անում, և ինչու՞ Լավրովը գաղտնազերծեց այդ չարաբաստիկ դավադրությունը: Կարծում եք՝ այդ մասշտաբի դավադրության բացահայտված փաստերը բացատրելը հեշտ գո՞րծ է: Կամ ո՞նց եք կարծում՝ հեշտ գո՞րծ է ռուսներին խնդրել-աղաչել, որ ջրի երես չհանեն փաստը, որ մեր ժողվարչապետը սովորական ջեբկիր է, սիգարետի կանտրաբանդայից փող աշխատող մեկը: Բա ինչպե՞ս չնյարդայնանա պարոն Մնացականյանը, ո՞վ լիներ նրա տեղը, որ դիմանար: Ո՞վ լիներ նրա տեղը, որ հանգիստ լիներ, երբ ակնհայտ է՝ շեֆն ամեն օր խայտառակվում է ներսում և դրսում, ամեն օր նոր փաստեր են ի հայտ գալիս, որ շեֆը սովորական խաբեբա է, որի կլոունադայի համար վերջում պատասխան է տալու նաև նույն ինքը՝ երկրի գլխավոր դիվանագետը: Չէ որ արդար ու ամենաբարձր չափանիշներին համապատասխան մրցակցային դատարանը պարոն Մնացականյանին բազում հարցեր ունի տալու, այդ թվում նաև՝ մաքսանենգության փաստը կոծկելու դիմաց ի՞նչ է առաջարկել ռուսական կողմին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը