13 05 2020

Հո չե՞նք ընկնելու մատնանշենք՝ ո՞վ ում հետևից, դեմից կամ տակից խփեց, տակից խփեց․ Գևորգ Պետրոսյան



Շատ լուրջ խնդիրներ կան, մենք ընկել ենք, խորհրդարանական ծեծուջարդի վերլուծությամբ ենք զբաղված, ի՞նչ է նշանակում՝ դատապարտել եք, գնահատական չեք տվել, դատապարտումը հենց գնահատականն է: Սրանից ավելի հո չե՞նք ընկնելու մեղավորներ մատնանշենք՝ ո՞վ ում հետևից խփեց, դեմից խփեց, տակից խփեց, սրանք հո քննարկելու առարկա չե՞ն:

Բազմաթիվ քննարկելու խնդիրներ կան, մենք ասում ենք՝ արհավիրքին դիմակայելուն զուգահեռ, սոցիալական խնդիրներ լուծենք, պետք է քննարկենք, թե ով խփե՞ց առաջինը: Էնքան էս թեման արծարծվեց, կարծես կորոնավիրուսի թեման երկրորդական, երրորդական է։ Այս մասին ԱԺ-ում ճեպազույցի ժամանակ ասաց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, պատասխանելով հարցրին, թե ինչպես են գնահատում խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ