11 05 2020

Բավականին գրգռված և քաղաքականացված պրոցես է․ Կարեն Կարապետյանը՝ Մարտի 1-ի գործի մասին



Նախևառաջ, ինչպես շատերը, ես չափազանց շահագրգռված եմ, որպեսզի Մարտի 1-ի հետ կապված հասարակության մեջ,ժ ձևավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան։ Որպեսզի բաց կողմ չլինի, և այն համապատասխան նստվածք չթողնի։ Երկրորդը, ես հարգում եմ և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդը Արցախի և Հայաստանի Հանրապետության անկախության և կայացման գործընթացում։ Երրորդը, երկու տարի է համարյա այս դատական պրոցեսը տևում է, և հավանական է որ շատ երկար ժամանակ կարող է այն տևել։ Այդ իսկ պատճառով ես միջնորդություն եմ տվել, որպեսզի խափանման միջոցը փոխվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հարցին արդյոք քաղաքական հետապնդում է իրականացվում, Կարեն Կարապետյանն արձագանքեց․ - «Բավականին գրգռված և քաղաքականացված պրոցես է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ