11 05 2020

Ամո՛թ․ «Կամք»-ը պահանջում է ցրել Ազգային ժողովը

Ամո՛թ․ «Կամք»-ը պահանջում է ցրել Ազգային ժողովը

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա տեղի ունեցավ՝ ըննդեմ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման։ Ակցիան կազմակերպել էր Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը։

Ցուցարարները հայտարարեցին․ «Մենք եկել ենք հորդորենք՝ ազգադավ կոնվեցիան չվավերացնեն, եթե վավերացվի, այս պայքարը շարունակվելու է, մինչև Ազգային ժողովը տուն ուղարկվի»։

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը, որը նիստի ժամանակ հայտարարել էր, որ կան մտահոգիչ դրույթներ, ցուցարարների հետ զրույցոմ նշեց, որ այդ դրույթները ողջամտորեն կասկած են հարուցում, որ վտանգ կա մեր ազգային արժեքներին: «Արհեստական օրակարգ է բերվել»,-ասաց նա:

Պատգամավորի ձևակերպմամբ՝ երեք արժեք է մնացել հայ ազգը բնաջնջելու համար, դրանք են՝ ավանդական արժեքները, բանակը, Հայ առաքեալական եկեղեցին, որը դեմ է այս ամենին:

Ցուցարարների խոսքով՝ թեև ասվում է, որ կոնվենցիան մանկապղծության դեմ է, սակայն ենթատեքստը հենց դա տարածելն է: «Մեզ տանը նստեցրել եք, բերել եք կոնվենցիա եք ուզում վավարեցանել՝ առանց քննարկումների: Մտածում են կողմ քվեարկեն, դրանով վերջանալու է, սխալվում են: Ովքեր կողմ են քվերակելու, լինելու են ազգադավների ցանկում»,- նշեցին ցուցարարները։

Որոշ պատգամավորներ չզրուցեցին ցուցարարների հետ, իսկ ցուցարարները նշեցին․ «Տեսեք ոնց են փախնում ժողովրդի ընտրայալները ժողովրդից, ասում են՝ դուք ժողովուրդ չեք: Ժողովուրդ են համարում նրանց, ովքեր ծափահարում են իրենց: Ամոթ, Ամոթ»:

«Անամոթներ, դուք երեխա, ընտանիք չունե՞ք։ Այս մարդիկ ոչ թե եկել են ՀՀԿ-ին մերժելու, այլ քանի որ ՀՀԿ-ն չուներ լեգիտումություն եւ չէր կարողանում անցկացներ, հիմա իրենք լեգիտիմության ունենալու անվան տակ հակաժողովրդական կոնվենցիա են բերել, անցկացնում։ Արտակարգ դրության պայմաններում ժողովրդին նստեցրել են տունը, բերել են, անցկացնում են կոնվենցիան»,- ուղիղ եթերում նշել է Վահագն Չախալյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ