ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը չի ընդունում, որ միջադեպի ժամանակ բռնություն է կիրառել Էդմոն Մարուքյանի նկատմամբ։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Ազատության» հետ զրույցում ասել է պատգամավորը։
«Իմ գործողությունները միտված են եղել բռնությունը, միջադեպը կանխելուն։ Չեմ հարվածում, գլխից քաշում եմ, որ Էդմոնը չհարվածի Սասունին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ միջադեպի կադրերում երեւում է՝ ինչպես է պատգամավորը հետեւից հարվածում Էդմոն Մարուքյանի գլխին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը