08 05 2020

Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ

Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Գործընկերները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերի շուրջ՝ այդ առումով ընդգծելով միջազգային համագործակցության առանցքային կարևորությունը:

Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք վերահաստատվեց բոլոր հնարավոր ուղղություններով փոխգործակցության խորացման և տարբեր մակարդակներում հաստատված երկխոսության դինամիկայի պահպանման պատրաստակամությունը: Կարևորվեց իրավիճակի կայունացման պես երկկողմ ծրագրերի իրագործմանն ուղղված աշխատանքների վերսկսումը, այս առումով առանձնանշվեց համատեղ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի գումարումը։

Նախարարները մտքեր փոխանակեցին բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի և նախաձեռնությունների շուրջ: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Չինգիզ Այդարբեկովն ուրվագծեցին ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակներում անդամ երկրների փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ