Շատ սիմվոլիկ է, որ Շուշիի հաղթանակի օրն է նշանակված դատը: Մայիսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Կարելի է ասել, որ դատում են մեր հաղթանակը, մեր հերոսներին, Եռաբլուրի ննջեցյալներին: Ամենակարևորը՝ դա այն օրն է, որ մեր ժողովուրդը երկար տարիներ նման բերկրանք չէր ապրել, բայց ցավոք սրտի այսօր դատարնում Արցախի երեք հերոսներն են: Եվ հիմա դատարանում է Վազգեն Սարգսյանի դիպուկ բնորոշմամբ՝ Արցախի և Հայաստանի միասնությունը՝ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանենք ցույց են տալիս, որ իրենց համար այս հաղթանակն ավելի ցածր արժեք ունի, քան իրենց քայլելը, կամ տրոյլեբուսի առաջ պպզելը»,- ասաց Արամ Հարությունյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը