Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի փոքրիկ բան պատմեն Ձեզ։ Իմ ունեցած խիստ հավաստի տեղեկությունների համաձայն՝ երբ վարչապետի որոշմամբ Գրիգորի Հայրապետովը ազատվեց Պետական պահպանության ծառայության տնօրենի պաշտոնից, նրա մասնագիտական ունակությունները գնահատելով իրեն աշխատանք առաջարկեցին մի քանի երկրներում և, իհարկե, ՌԴ-ում։
Այդպես է լինում, երբ պրոֆեսիոնալն իր երկրում պահանջված չէ, իրեն այլ տեղից են աշխատանք առաջարկում։ Ասածս ի՞նչ է։
Հիմա, որ ԱԱԾ-ում ընդդիմացել են Արգիշտի Քյարամյանի նշանակմանը, շատ տրամաբանական է։ Այդպես է լինում, երբ ազգային անվտանգությունն ապահովող համակարգերից վանում ես մասնագետների և փոխարենը բերում նրանց, ովքեր օտարածին են համակարգի համար, բայց անձնապես նվիրված մեկ անձի։
Այսպիսի հակահարված «ժողովրդի վարչապետը» 2018-ից ի վեր համակարգից չէր ստացել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը