06 05 2020

Ոստիկանության սպային համակարգից հեռացնում են շնորհավորանքի պատճառով. Մալյան

Ոստիկանության սպային համակարգից հեռացնում են շնորհավորանքի պատճառով. Մալյան

Ոստիկանության սպային համակարգից հեռացրել են «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Նարեկ Մալյանի գրքի շնորհանդեսի լուսանկարով շնորհավորանքի պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մալյանը։

Նա գրել է.

«Ծիծաղելի է, երբ ոստիկանության սպային համակարգից հեռացնում են գրքիս շնորհանդեսի լուսանկարով այս շնորհավորանքի պատճառով:

Տեղեկացնեմ, որ խոսքը գնում է այն ոստիկանի մասին` ով այս օրերին բարեխիղճ եւ պատրաստակամ ծառայում էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Այդ ծառայության արդյունքում Ունուսյանի մոտ կորոնավիրուս էին կասկածել: Մեկուսացրել էին Ալբերտին, նրա հղի կնոջը տեղափոխել էին հիվանդանոց; Մեկուսացումից դուրս եկավ ու նորից վազեց ծառայության Նորքի ինֆեկցիոն:

Հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապրիզով աշխատանքից հեռացրել են սպայի ով օրերի հաշվարկով սպասում է իր առաջին զավակի ծնունդին:

Ի դեպ, եթե շնորհավորանքի համար սկսել եք ոստիկաններին հեռացնել, ասեմ, որ պետք է հեռացնեք համակարգի մոտ 70%-ին: Ինձ շնորհավորել են բարձրաստիճան ոստիկաններ շտաբից, արարողակարգից, աշխատակազմից, քրեականից, ՊՊԳՎ-ից, անձնագրայինից ու բոլորը շնորհավորողները նույն հարցն էին տալիս.

-ե՞րբ ենք պետութունը քանդող, համակարգը ոչնչացնող էս անմեղսունակներին դատելու:

պատասխանում եմ` շուտով տղերք, քիչ մնաց դիմացեք:

Ալբերտ Ունուսյանի հայրը ոստիկանության սպա էր, ինքը շարունակեց հոր գործը: նրա շուտով լույս աշխարհ եկող որդին կշարունակի իրենց տան տղամարդկանց գործը, որովհետեւ էդ բոլոր տղամարդիկ ունեն մի բան, որ էս յուբկով թրաշամանուկները չունեն:

Պատիվ ունեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ