06  05  2020

Նիկոլի մատնանշած «ճ կլասի» երկիրը կարողացավ հաղթել պատերազմ. Վահան Բաբայան

Նիկոլի մատնանշած «ճ կլասի» երկիրը կարողացավ հաղթել պատերազմ. Վահան Բաբայան

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ո՞վ է խոսում ճ կլասից

Անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ ղեկավար իրեն թույլ չի տվել իր նախորդների ժամանակահատվածի Հայաստանը անվանել ճ կլասի երկիր:
Նիկոլի մատնանշած «ճ կլասի» երկիրը կարողացավ հաղթել պատերազմ, պահել անկախ Արցախ, մթությունից ու անտերությունից վերածվել տնտեսական իրական աճ ունեցող երկրի:

Բոլոր բացասական բաները հաշվի առնելով՝ նույնիսկ մեր երկիրը երբեք ու երբեք ճ կլասի երկիր չի եղել:

Սա վիրավորանք է այն բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր այդ տարիներին կայացրել են պետությունը, բանակը, անվտանգությունը, դիվանագիտությունը, մշակույթն ու կրթությունը: Այն ներդրողները ու միջազգային գործընկերները, որոնք ջանք չեն խնայել մեր երկրում տարբեր ոլորտներ կայացնելու բարդ գործում, փաստորեն, դա արել են ճ կլասի երկրում:

«Ճ» կլասի երկիրը դարձել էր ԵԽ անդամ, ԵԱՏՄ անդամ, «Ճ» կլասի երկիրը կարողացել էր կասեցնել հակառակորդի ագրեսիան 2016թ․ ապրիլին և վերջապես այդ նույն Նիկոլի մատնանշած «ճ» կլասի երկրում այնքան ժողովրդավարություն է եղել, որ իր նման պոպուլիստնեը կարող էին թերթ տպել, ազատ գործել և իշխանության գալ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ