05 05 2020

792 մլն դրամ պարգևավճար՝ հարկադիր կատարման ծառայությունում․ Yerkir.am

792 մլն դրամ պարգևավճար՝ հարկադիր կատարման ծառայությունում․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Դավիթ Բեգինյանի անունով՝ խնդրելով նշել, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 29.02.2020 թվականը և որքա՞ն է հիմնարկի աշխատակիցների թիվն այս պահին:

Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը (ներառյալ հարկերը) նշված շրջանում (շուրջ 22 ամիս) կազմել է 791.976.800 ՀՀ դրամ: Ամսական այն կազմում է 36 մլն դրամ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաստիքային միավորների առավելագույն քանակը 620 է: 

Ի դեպ, մայիսի 5-ը Գլխավոր հարկադիր կատարողի օրն է, և այդ առիթով նորանշանակ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առթիվ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ