02 05 2020

2019-ին մերժել եմ Նիկոլ Փաշինյանի առաջարկը․ Միքայել Մինասյան

2019-ին մերժել եմ Նիկոլ Փաշինյանի առաջարկը․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմել է 2019 թվականին Հռոմում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մասին՝ նշելով, որ նա իրեն Փաշինյանից մեսիջ է փոխանցել:

Միքայել Մինասյանը նշել է, որ Վանեցյանին ճանաչել է վաղուց, սակայն մտերիմ չեն եղել: Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրեն փոխանցել է, որ եթե ինքը որոշակի գումար վճարի, բոլոր քրեական հետապնդումները կդադարեցվեն:

«Որոշել եմ սկսել տեսանյութերի շարք և պատմել բաներ, որոնք ձեզ հետաքրքիր են։ Խոստանում եմ լինել շատ ազնիվ։ Մեր առաջին զրույցը կսկսեմ Արթուր Վանեցյանի հետ հանդիպումից։ Ես Վանեցյանի հետ հանդիպել եմ Հռոմում 2019 թվականին։ Այդ հանդիպման մասին Վանեցյանը հետո հայտարարեց և ասաց, որ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։ Վանեցյանը զանգեց, ասաց, որ գիտեմ` Հռոմում ես, ուզում եմ հանդիպել։ Ես ասացի` ի՞նչն է թեման։ Ասաց` Նիկոլ Փաշինյանը քեզ մեսիջ ունի։ Ասացի` շատ լավ։ Եկավ, հանդիպեցինք սրճարանում։ Ասաց` ես այստեղ եմ որպես ԱԱԾ տնօրեն և իրավասու եմ խոսել Փաշինյանի անունից։ Մենք քեզ առաջարկ ունենք` դու մուծում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք` ոնց, և դրանից հետո դու  երբեք չես գալիս Հայաստան»,– պատմեց Մինասյանը։


«Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ, որովհետև ինձ չէի կարող ներել և չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքը այս վիճակում է: Ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ, ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ: Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում համարել և համարում եմ պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդի դավաճան, և, ցավոք սրտի պետք է ավելացնեմ, պետության թշնամի»,-ասել է նա:

Նա նշել է, որ այն, ինչ այժմ կատարվում է Հայաստանում, պարզապես պետական դավաճանություն է:
 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ