Antifake-ը գրում է․ «Antifake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող ահռելի պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։
AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։
Ի պատասխան` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին (ծառայողներին) 2020 թվականի առաջին եռամսյակի համար պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է ընդհանուր գումարով 2.460.472.700 դրամ, որը համարժեք է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլարին։
Ոստիկանությունում հունվար ամսվա համար պարգևատրվել են 730.674,000 դրամ, փետրվարին՝ 839.803.000 դրամ, իսկ մարտին՝ 889.995.700 դրամ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը