30 04 2020

Հետագա աղետը կանխելը կարող է անհնարին դառնալ․ Վիգեն Սարգսյան

Հետագա աղետը կանխելը կարող է անհնարին դառնալ․ Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրում է․

«Այս օրերին շատ է խոսվել համավարակին Շվեդիայի "համարձակ" արձագանքի մասին: Վերջնական եզրահանգումները հնարավոր կլինի անել միայն համավարակի հաղթահարումից հետո, բայց այս պահի դրությամբ Շվեդիայում մահացության մակարդակը 12.2% է` միջազգային 7%-ի գրեթե կրկնակին:

Խիստ միջոցներ կիրառող հարևան Դանիայում և Ֆինլանդիայում այն շուրջ 4% է: Երեք օր առաջ Հարվարդի համալսարանի գիտնականներն ու Մասաչուսեթսի կենտրոնական հիվանդանոցի փորձագետներն հրապարակել են մոդելային սիմուլյատոր, որը հստակ ցուցադրում է, որ անգամ կորի կայունացման պայմաններում 12 շաբաթից շուտ վերաբացվելու պարագայում հուլիս-օգոստւս ամիսներին լինելու է ներկա պահի դրության կրկնակի-եռակի ավելի ծանր իրավիճակ թե վարակվածների թվի, թե` մահերի առումով:

"Վերաբացվելու" և հիմնական շեշտն ինքնագիտակցության վրա փոխադրելու հետևանքներն կարող են ի հայտ գալ ընդհուպ 20-30 օր հետո: Այդ պահին ամենախիստ միջոցներ ձեռնարկելու դեպքում անգամ հետագա աղետը կանխելը կարող է անհնարին դառնալ: "թեթև դեպքերի" տնային բուժումը, կարծես թե, այլյնտրանք չունի /չհաշված մեծածավալ ժամանակավոր հոսպիտալների ստեղծումը/, սակայն բազմասերունդ համաբնակության և ինքնավերահսկողությամբ բնակարանների և ինքնագիտակցության ցածր մակարդակի պայմաններում կաող է բերել ծավալների կտրուկ աճի: Այս շաբաթների քայլերի արդյունքն էլ կարող է ամբողջությամբ չեզոքացվել և իմաստազրկվել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ