29 04 2020

Հիշեցնեմ, որ Ալեն Սիմոնյանին ասացին «անբարոյականի վաստակ» ու ձեռնամարտի չկպավ․ քաղաքական գործիչ



«Եթե Ալեն Սիմոնյանն էն տղեն ա, որ իր հասցեին սեռական հայհոյանքից հետո ձեռնամարտի է նետվում, ես հիշեցնեմ Ալեն Սիմոնյանին, որ իրեն ուղիղ եթերում երեկ ասացին «անբարոյականի վաստակ», ու մենք չտեսանք Ալեն Սիմոնյանին ձեռնամարտի մեջ մտնելուց։ Արթուր Դանիելյանը պնդում է, որ ոչ մի սեռական հայհոյանք չի եղել, բարևել են, որից հետո Ալեն Սիմոնյանն Արթուր Դանիելյանի դեմքին է հարվածել։ Հարձակվել է Արթուր Դանիելյանի վրա»,- Էրեբունի բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։ Հիշեցնենք, որ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջև ծեծկռտուք է եղել։

Ինչ վերաբերում է Արթուր Դանիելյանին բերման ենթարկելուն կամ հնավար ձերբակալմանը, Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց․ «Ոստիկանության այս գործողությունները տեղի են ունենում երեկվա միջադեպի ֆոնին, երբ ոստիկանությունը «300 սպարտացիների» հարձակմանը չդիմանալով, թույլ էր տալիս, որ մտնեին հիվանդանոց ու կոկորդ կտրեին, բայց երբ Արթուր Դանիելյանին է եթե վերաբերում, տեղի է ունենում սա։ Նույն Ալեն Սիմոնյանն իր հարցազրույցում խոստովանում է, որ ինքն է սկսել ծեծկռտուքը»։

Քաղաքական գործիչն ասաց, որ Արթուր Դանիելյանն ինքնապաշտպանության է դիմել իր վրա խուլիգանաբար հարձակված ԱԺ փոխխոսնակից, բայց կփորձեն Արթուր Դանիելյանի վրա գործ կարել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ