Ազգային ժողովն ընդունեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի, որով համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար նախատեսվում է ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ:
Վարման կարգով «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը «Լուսավոր Հայաստանի» գործընկերներին հրավիրեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ թղթի վրա ցույց տալու 100 կամ 200 միլիարդ դրամի տեղը, ինչի մասին բարձրաձայնում էր Էդմոն Մարուքյանը:
«Եթե դուք մեզ ցույց կտաք, հետո էլ կհիմնավորեք, որ ճիշտ է, մենք խոստանում ենք, որ ձեր կողքը կանգնենք ու ձեր գաղափարը կյանքի կոչենք»,- հայտարարեց նա:
Այսպիսով նախագիծը ընդունվեց 101 կողմ և 17 դեմով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը