28 04 2020

Երկու պապի, երկու քաղաքակրթություն և մեկ անհաջող ֆեյք իշխանություն. Բենիամին Մաթևոսյան

Երկու պապի, երկու քաղաքակրթություն և մեկ անհաջող ֆեյք իշխանություն. Բենիամին Մաթևոսյան

Politeconomy.org-ն գրում է. Վերջին օրերին երկու պապիների մասին պատմությունները դարձել են իմ լրահոսի անբաժան մասը:

Առաջինը հայ Արտյուշ Միրզոյանի պատմությունն է, ով Ապրիլի 24-ին օրվա գլխավոր հերոսն է դարձել: Իսկ երկրորդ պատմությունը բրիտանացի 99-ամյա կապիտան Մուրի մասին է:

Ինչպես հայտնի է, Ապրիլի 24-ին Արտյուշ պապիկը ցանկացել էր այցելել Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով նրան դա թույլ չտվեցին: Այս իրադարձությանը հետևեցին հասարակության տարբեր շերտերի սկզբունքորեն տարբեր արձագանքները:

Հասարակության մի մասը կարծեց, որ Արտյուշ պապիկն իսկապես օրվա հերոսն է, որ հենց նա, այլ ոչ թե վարչապետն իրենց փոխարեն ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդում:

Հասարակության մյուս մասն անմիջապես պեղեց Արտյուշ պապիկի հին նկարները, որոնցում նա պատկերված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի քարոզչական բուկլետով: Հաշվի առնելով Փաշինյանի իշխանության սերը հասարակությանը հրամցնել կեղծ պապիկներ ու տաիկներ («Աշոտի» «տատիկը», Ռոբերտ Աբաջյանի «պապիկը»), շատերը սկսեցին կարծել, որ Արտյուշ պապիկը հերթական իշխանական ֆեյքն է, և ատելության խոսքերով լցրեցին համացանցը:

Այլոք Արտյուշ պապիկի համար պենոպլաստե հուշահամալիր կառուցեցին, որպեսզի նա կարողանա հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (անկեղծ ասած, շատ վիճելի նախաձեռնություն):

Եվ վերջապես իշանությունը, տեսնելով համացանցային արձագանքը և հասկանալով, որ Արտյուշ պապիկը լայք է բերում՝ որոշեց գիշերվա ժամը 02:00-ին ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ տանել պապիկին հուշահամալիրի մոտ:

Հաջորդ պատմության հերոսն է Երկրորդ աշխարհամարտի վետերան Թոմ Մուրը: Ըստ կապիտան Թոմ Մուրի, ով ամիսներ առաջ բժիշկների օգնությամբ ապաքինվել էր քաղցկեղից ու բարդ կոտրվածքից, մինչև իր 100-ամյակը պիտի տան շուրջ քայլելով անցներ օրական 10 շրջան, և արդյունքում նվիրատվությունների միջոցով հավաքեր 1000 ֆունտ: Իսկ հավաքած գումարն ուղղեր Բրիտանական Առողջապահության ազգային ծառայությանը (NHS):

Բայց ինչ-որ բան «սխալ գնաց»: Նվիրատվություններ կատարվեցին ավելի քան 450 հազար մարդու կողմից, և նա բժիշկների համար հավաքեց ավելի քան 28 միլիոն ֆունտ:

«Նրանք (NHS) արժանի են յուրաքանչյուր կոպեկի, որը ստանում ենք մենք»,-պատմում է Մուրը: Վետերանի դուստր Աննան պատմում է, որ կատարվածը գերազանցեց իրենց սպասելիքները:

Շարունակությունը` սկզբնաղբյուրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ