2016 թվականի ապրիլյանի պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրել է 400 հեկտար։ Այս մասին ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՀ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը։
Նա նշեց, որ ապրիլի 2-ից մինչև ապրիլի 5-ը հայկական կողմը 100-ից ավելի զոհ չի ունեցել. «Ունեցել ենք 75 զոհ, որից 35-ը եղել են ժամկետային զինծառայող»։
Հարցին՝ արդյոք իր մասով բացթողում եղե՞լ է, Մնացականյանը պատասխանեց. «Իմ մասով կա բացթողում, նոր հրամանատարը հաշվի է առնելու: Ես տվել եմ բոլորի հարցերի պատասխանները, որը հուզել է հանձնաժողովի անդամներին։ Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը։ Պատասխանները եղել են անմիջական, եղել ենք անկեղծ։ Ներկայացրել եմ այն իրականությունը, որը եղել է ապրիլյանի ժամանակաշրջանում։ Պաշտպանության բանակը, միանշանակ, կատարել է իր առջև դրված խնդիրը, հաղթանակել է։ Այն թերությունները, որոնք կան… իհարկե, ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անենք, այնքան անելիքներն ավելի շատ են և ՊԲ-ն այդ ուղղությամբ աշխատում է»,- ասաց Լևոն Մնացականյանը։
Հարցին՝ արդյոք երկրում ներքին դավադրության մասին խոսք կարո՞ղ էր գնալ, Մնացականյանն ասաց՝ ոչ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը