22 04 2020

Հայաստանն իր հայտարարություններով տապալում է բանակցային գործընթացը. Ալիևի օգնական

Հայաստանն իր հայտարարություններով տապալում է բանակցային գործընթացը. Ալիևի օգնական

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն «Ազերթաջ» գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ ասելով, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է փուլային բնույթ կրի, իսկ Հայաստանն իր հայտարարություններով տապալում է բանակցային գործընթացը»:  

Հաջիևը նշել է, որ «ՀՀ արտգործնախարարի այդ հայտարարությունը տապալում է հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացը»: 

Նա նշել է, որ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով, և առաջին փուլում հայկական զորքերը պետք է ազատեն Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանները»:

«Եթե Հայաստանը ցանկանում է նման հայտարարություններով դուրս գալ բանակցային գործընթացից, ուրեմն պետք է բաց խոստովանի իր դիրքորոշումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ իրենց հերթին պետք է արձագանքեն Հայաստանի այդ հայտարարությանը»,-ասել է Հաջիևը` ընդգծելով, որ Բաքվի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ