22 04 2020

Անընդունելի է երկրորդ նախագահի նկատմամբ ազատազրկման ծայրահեղ միջոցներ կիրառելը. ՀՅԴ ­բյու­րո­յի անդամ. Yerkir.am

Անընդունելի է երկրորդ նախագահի նկատմամբ ազատազրկման ծայրահեղ միջոցներ կիրառելը. ՀՅԴ ­բյու­րո­յի անդամ. Yerkir.am

Yerkir.am-ը ներկայացրել է ՀՅԴ ­Բյու­րո­յի ներ­կա­յա­ցու­ցիչ Հա­կոբ ­Տեր-Խա­չա­տու­րյա­նի հետ «Ազատ Օր»-ի հեռավար հարցազրույցը, ո­րի ըն­թաց­քում խոսակ­ցու­թյու­նն ըն­թացել է ­Հա­յաս­տա­նին, Ար­ցա­խին հու­զող օ­րա­կար­գե­րի շուրջ։

­- Ձեր` ­Հա­յաս­տան վեր­ջին այ­ցե­լու­թյան  ժամանակ հան­դի­պում ու­նե­ցաք ­Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հի և վար­չա­պե­տի հետ։ ­Խնդրում ենք ա­վե­լի ման­րա­մաս­ն ներկայացնել։

­- Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի եւ վար­չա­պե­տի հետ պար­բե­րա­բար հան­դի­պում ու­նե­նում ենք, երբ ­Հա­յաս­տանում եմ գտնվում: ­Նա­խա­գա­հի հետ խո­սակ­ցու­թյունն ընդգր­կեց ­Հայ դա­տի մեր գրա­սե­նյակ­նե­րի եւ հանձ­նա­խմ­բե­րի վեր­ջին խորհր­դա­ժո­ղո­վի ար­դյունք­նե­րը, 2020-ի հա­մա­հայ­կա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը՝ նե­րա­ռյալ ­Սեւ­րի դաշ­նա­գի­րի 100-ա­մյա­կի նշու­մը, ­Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը եւ ազ­գա­յին օ­րա­կար­գի հար­ցե­րը: ՀՀ վար­չա­պե­տի հետ նաեւ քննար­կե­ցինք հա­մա­հայ­կա­կան ու տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րը` նե­րա­ռյալ Ար­ցա­խի բա­նակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա փու­լը եւ ­Հա­յաս­տան-Վ­րաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Եր­կու հան­դի­պում­ներն էլ ան­ցան փո­խըմբռնման մթնո­լոր­տում:

­Մենք, ան­կախ իշ­խա­նու­թյան հետ մեր ու­նե­ցած ներ­քա­ղա­քա­կան տա­րա­ձայ­նու­թյուններից, միշտ զգա­ցել ենք  հա­մա­հայ­կա­կան ու ­Հայ դա­տի աշ­խա­տանք­նե­րի շուրջ հայ­րե­նի իշ­խա­նու­թյան բարձրա­գույն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ խորհր­դակ­ցե­լու, տե­ղե­կու­թյուն­ներ փո­խա­նա­կե­լու, փո­խա­դարձ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան եզ­րեր գտնե­լու եւ աշ­խա­տան­քը հա­մադ­րե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը:

­- Փետ­րվա­րի վեր­ջին Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցավ ­Հայ դա­տի աշ­խար­հաս­փյուռ հանձ­նա­խմբերի եւ գրա­սե­նյակ­նե­րի խորհր­դա­ժո­ղո­վը։ Մեր մա­մու­լն անդրա­դար­ձավ ժո­ղո­վին, սա­կայն այժմ կխնդրենք Ձեր գնա­հա­տա­կա­նը:

­- Մենք պար­բե­րա­բար գու­մա­րում ենք ­Հայ դա­տի խորհր­դա­ժո­ղով­ներ, ուր ի մի ենք բե­րում մեր գրա­սե­նյակ­ներն ու հանձ­նա­խմ­բե­րը: Ո­րոշ տա­րի­ներ այդ խորհր­դա­ժո­ղով­նե­րն անցկացնում ենք տա­րա­ծաշր­ջա­նա­յին հիմ­քով, իսկ 2-3 տա­րին մեկ՝ կենտ­րո­նա­կան մա­կար­դա­կով` ­Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում:

­Վեր­ջին տա­րի­նե­րի մեր մե­ծա­գույն հա­ջո­ղու­թյունն այն է, որ գրա­սե­նյակ­նե­րի ցան­ցը ըն­դար­ձա­կված է` հա­մալ­րված Հայ դատի ար­հես­տա­վարժ նվի­րյալ­նե­րով, ո­րոնք պատ­նեշի վրա են օ­րը 24 ժամ, շա­բա­թը 7 օր, տա­րին 365 օր։ Նրանք էա­պես ապրում են ­Հայ դա­տով, գոր­ծում են, աշ­խա­տում որ­պես կազ­մա­կերպ ու ան­խոնջ բա­նակ: Այ­լեւս միայն կա­մա­վոր աշ­խա­տան­քով չենք բա­վարարվում, թեեւ դա եր­բեք չ­ի են­թադ­րում այն հսկա գոր­ծի անտեսում, որը կա­տա­րում են մեր հանձ­նա­խմ­բե­րի կազ­մե­րի ու նրանց շուրջը հա­մախմ­բված կա­մա­վոր­նե­րը` ա­վե­լի քան ե­րե­սուն երկրներում: Այս վեր­ջին խորհր­դա­ժո­ղո­վի նիս­տե­րը տե­ղի ու­նե­ցան թե՛ Ե­րե­ւա­նում եւ թե՛ Ս­տե­փա­նա­կեր­տում։ Օ­րա­կար­գն ընդգր­կում էր ­Հայ դա­տի մեր նո­րօ­րյա սահ­մա­նու­մի չորս հիմ­նա­կան գլուխ­նե­րը։

Ա­ռա­ջի­նը  մեր ի­րա­զեկ­ման` լոբբինգի աշ­խա­տանք­ներն են` ի նպաստ մեր եր­կու պե­տու­թյունների: Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում պե­տու­թյան հզո­րաց­ման օ­րա­կարգն է, նրա մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյան ամ­րապն­դու­մը եւ տար­բեր տի­պի օ­ժան­դա­կու­թյուն­ներ ա­պա­հո­վե­լը: Ար­ցա­խի պա­րա­գա­յում, օ­ժան­դա­կու­թյունն ա­պա­հո­վե­լու կող­քին, նրա ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի շեշ­տա­դ­րումն է եւ, ուր որ կա­րե­լի է, Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման հե­տապն­դու­մը: Մի օ­րի­նակ նշեմ օ­ժան­դա­կու­թյան հար­ցով. Ա­մե­րի­կա­յի ­Միա­ցյալ ­Նա­հանգ­նե­րի մե­րօ­րյա մար­տահ­րա­վեր­ներն են Ար­ցա­խի ուղ­ղա­կի օ­ժան­դա­կու­թյան վե­րա­հաս­տա­տե­լը, որը Թ­րամ­փի վար­չա­կար­գը փոր­ձում է վերացնել, եւ Հա­յաս­տա­նին հատ­կա­ցվե­լիք` Ա­մե­րի­կա­յի նպաս­տը կորոնավիրուսի դեմ պայ­քա­րին ուղ­ղե­լը:

Երկ­րորդ հիմ­նա­կան գլու­խը ­Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման, կան­խար­գել­ման եւ դա­տա­պարտ­ման աշ­խա­տանք­ներն են, ո­րոնց ա­վել­ացել է մաս­նա­գի­տորեն մեր պա­հան­ջա­տի­րու­թյան օ­րի­նա­կան կողմերն ու­սում­նա­սի­րե­լու խնդի­րը: Այս վեր­ջին նպա­տա­կի հա­մար ստեղ­ծե­լ ենք «Armenian Legal Center for Justice and Human Rights» (Ար­դա­րու­թյան եւ մարդ­կա­յին ի­րավունքների հայ­կա­կան ի­րա­վա­կան կենտրոն) կազ­մա­կեր­պու­թյու­նը, որը, Վաշինգտոնում գրան­ցված լինելով հան­դերձ, ու­նի մի­ջազ­գա­յին տնօ­րեն խոր­հուրդ, որ կազմված է տար­բեր եր­կրներից ընդգրկված մաս­նա­գետ­նե­րով եւ ու­նի եր­կու հիմ­նա­կան նպա­տակ­ներ` առա­ջին՝ ­Ցե­ղաս­պա­նու­թյան հե­տե­ւանք­նե­րի վե­րաց­ման հա­մար օ­րի­նա­կան ճա­նա­պարհ­ների ո­րո­նու­մ, երկ­րորդ՝ Ար­ցա­խի հար­ցով օ­րի­նա­կան ճա­նա­պար­հի ճշտու­մ՝ հաս­նե­լու հա­մար մեր հիմ­նա­կան նպա­տա­կին:

Եր­րոր­դը՝ առ­հա­սա­րակ հա­յա­պատ­կան հո­ղե­րում  կամ ընդ­հան­րա­պես Ս­փյուռ­քում հա­յու­թյան ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան խնդիրն է: Այս բա­ժի­նը պարփակում է, բնա­կա­նա­բար, ­Ջա­վախ­քի մեր քույ­րե­րի եւ եղ­բայ­րնե­րի մարդ­կա­յին ան­հա­տա­կան ու հա­վա­քա­կան ի­րա­վունք­նե­րի խնդիր­նե­րը, որ­պես­զի նրանք կառ­չած մնան ի­րենց հո­ղին: Այս գլխում է նաեւ ծպտյալ հա­յե­րի հար­ցը Ա­րեւմ­տյան ­Հա­յաս­տա­նում, ինչ­պես նաեւ այլ փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյու­նը, որ­պես­զի մեր հո­ղե­րում հայ­կա­կան ներ­կա­յու­թյու­նը խրա­խու­սվի եւ հա­յա­կեր­տու­մն ամ­րապն­դվի: ­Այստեղ են զե­տե­ղված նաեւ ս­փյուռ­քա­հա­յու­թյան ի­րա­վունք­նե­րը` ըստ մի­ջազ­գա­յին դաշ­նա­գրերի կամ ա­ռան­ձին եր­կր­նե­րի օ­րենք­նե­րի սահ­մա­նում­նե­րի. հա­տուկ ու­շադ­րու­թյան ա­ռար­կա են ­Մի­ջին Ա­րե­ւել­քի, ­Թիֆ­լի­սի եւ ­Պոլ­սի հա­յու­թյան պա­րա­գա­նե­րը: Իսկ որոշ շրջան­նե­րում կա հա­յու­թյան վե­րա­դար­ձի ե­րե­ւույ­թը, հա­յա­կերտ­ման խնդի­րը, որը քա­ջա­լե­րում ենք ա­մե­նու­րեք։ Այ­սօր ու­րա­խու­թյամբ տեսնում ենք նոր սե­րունդ­նե­րի հայ­րե­նա­սեր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, ո­րոնց ծնող­նե­րը հե­ռա­ցել էին ի­րենց ար­մատ­նե­րից, եւ հի­մա նրանք սկսել են վե­րա­դառ­նալ հա­յու­թյանը:

Չոր­րորդ գլու­խը ե­րի­տա­սար­դու­թյան ներգ­րավման եւ քա­ղա­քա­կա­նաց­ման խնդիրն է, որ­պես­զի նրանք այ­լա­զան եր­կր­նե­րում բարձր պաշ­տոն­ներ ստանձ­նեն քա­ղա­քա­կան տնտե­սա­կան, ֆի­նան­սա­կան, լրա­տվա­կան կա­ռույց­նե­րում եւ մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյունների կենտրոններում:

 - Անց­նենք ­Հա­յաս­տա­նի այ­սօ­րվա քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կին` ­Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյան հան­րա­քվե, կորոնավիրուսի դեմ պայ­քար, քա­ղա­քա­կան շի­կա­ցած մթնո­լորտ։ Ո՞րն է ­Դաշ­նակ­ցու­թյան կե­ցված­քը եւ դիր­քո­րո­շու­մը։

­- Ճիշտ է, որ շի­կա­ցած է մթնո­լոր­տը ­Հա­յաս­տա­նում: Դժ­բախ­տա­բար, իշ­խա­նու­թյու­նը տա­կա­վին հե­տապն­դում է բա­ժա­նա­րար գծեր ստեղ­ծե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն: ­Տա­կա­վին շարունակում է թշնա­ման­քի ու ա­տե­լու­թյան մթնո­լորտը, որն ա­ռողջ ե­րե­ւույթ չէ եւ քան­դում է հա­մե­րաշ­խու­թյան ու հա­մախմ­բվա­ծու­թյան ո­րե­ւէ հա­վա­նա­կա­նու­թյուն: Սահ­մանադ­րա­կան հան­րա­քվեն հե­տաձ­գվել է կորոնավիրուսով պայմանավորված վտան­գի պատ­ճա­ռով: ՀՅԴ ­Հա­յաս­տա­նի կազ­մա­կեր­պու­թյու­նը հստա­կորեն բա­ցատ­րել է, թե ին­չու հա­կա­սահ­մա­նադ­րա­կան է այս հան­րա­քվեի ըն­թաց­քը եւ էու­թյու­նը՝ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի մի քա­նի դա­տա­վոր­նե­րից ձեր­բա­զա­տվե­լու հա­մար։ Ա­ռա­վել` ու­նենք լուրջ մտա­հո­գու­թյուն, որ, օ­րենս­դիր եւ գոր­ծա­դիր բո­լոր լծակ­նե­րը ու­նե­նա­լով իր ձեռ­քում, իշ­խա­նու­թյու­նը հի­մա նաեւ ուզում է իր ամ­բող­ջա­կան հա­կակ­շռի տակ առ­նել դա­տա­կան հա­մա­կար­գը, ինչը մե­զ հա­մար ա­նըն­դու­նե­լի է. ժո­ղովր­դա­վա­րա­կան եր­կր­նե­րում դա­տա­կան հա­մա­կար­գն ու­նի իր ան­կա­խու­թյու­նը եւ չի գոր­ծում օ­րենս­դիր ու գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան տակ:
Մենք կողմ­նա­կից ենք դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում բա­րե­փո­խում­ներ մտցնե­լու անհ­րա­ժեշ­տու­թյանը եւ վար­չա­պե­տի հետ հան­դի­պում­նե­րի ընթացքում էլ փո­խան­ցել ենք, բայց դրանք պետք է լինեն հանգ­րվա­նա­յին, հա­մա­խո­հա­կան եւ Սահ­մա­նադ­րու­թյանը հա­մա­պա­տաս­խան: ­Մենք հա­վա­տում ենք, որ, դժբախ­տա­բար, այս հան­րա­քվեն եւս մեկ անգամ պի­տի բե­ւե­ռացնի մեր ժո­ղո­վրդին եւ սե­ւե­րի ու սպի­տակ­նե­րի բա­ժա­նա­րար գծե­րը պի­տի հայտ­նա­բե­րի: ­Սահ­մա­նադրա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի խորհր­դա­րա­նա­կան գոր­ծըն­թա­ցն ար­դեն սկսված է, եւ իշ­խա­նու­թյունից ակն­կա­լում ենք, որ ստեղ­ծի հա­մե­րաշխ մթնո­լորտ` փո­փո­խու­թյունների թղթած­րա­րը ման­րա­մաս­նորեն եւ հա­մա­պար­փակ կեր­պով քննար­կե­լու հա­մար: ­Մենք ան­ցյա­լում անդ­րա­դար­ձել էինք այս կա­պակ­ցու­թյամբ մեր ա­ռաջ­նա­հեր­թու­թյուններին, այ­սինքն` երկ­քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ բո­լոր տե­սա­կի սահ­մա­նադ­րա­կան ար­գելք­նե­րի վե­րաց­մանը, նա­խա­գա­հի ի­րա­վա­սու­թյուն­նե­րի ըն­դար­ձակ­մանը կամ ա­վե­լի ճիշտ` վար­չա­պե­տի եւ նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րի հա­վա­սարակշ­ռմանը, խորհր­դա­րա­նա­կան հա­մա­կար­գի ամ­րապնդմանը եւ ար­դա­րա­դա­տու­թյան ճյու­ղի ա­ռա­վել ան­կա­խաց­մանը: Ա­ռա­վել՝ ընտ­րա­կան օ­րենսգր­քում անհ­րա­ժեշտ փո­փո­խու­թյուններ մտցնե­լուն: Բ­նա­կա­նա­բար, այս հար­ցե­րը հի­մա սա­ռե­ցված են` կորոնավիրուսի դեմ պայ­քա­րե­լու ա­ռաջ­նա­հեր­թու­թյունով թե­լադ­րված:

ՀՅԴ ­Բյուրոն կո­չով դի­մեց աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյանը` հա­մախմ­բվե­լ պե­տու­թյան շուրջը եւ միաս­նա­կան ու­ժե­րով դի­մագ­րա­վել այս մար­տահ­րա­վե­րը: ­Մենք կա­ռա­վա­րու­թյանը ներ­կա­յա­ցրեցինք ա­ռա­ջարկ­ներ այս ուղ­ղու­թյամբ եւ, ՀՕՄ-ի ու ­Հայ դա­տի մեր հանձ­նա­խմբերի գոր­ծակ­ցու­թյամբ, ան­մի­ջա­պես ի գործ դրինք օ­ժան­դա­կու­թյան ծրա­գրեր, ո­րոնց մի մա­սը տա­կա­վին ըն­թաց­քի մեջ է:

­ - Վեր­ջերս ­Հա­յաս­տա­նում Ա­մե­նայն ­Հա­յոց ­կա­թո­ղի­կո­սը հան­դես ե­կավ ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռ. ­Քո­չա­րյա­նի խա­փան­ման մի­ջո­ցի փո­փո­խու­թյան ա­ռա­ջար­կով: Դրան հաջորդած հրա­պա­րա­կա­յին թեր ու դեմ կար­ծիք­նե­րն ա­լե­կո­ծե­ցին ­Հա­յաս­տա­նի մա­մուլն ու սոցիալական ցան­ցե­րը: Ի՞նչ կասեք այս ուղ­ղու­թյամբ:

- Ա­մե­նայն ­Հա­յոց ­կա­թո­ղի­կո­սի հայ­րա­պե­տա­կան հոր­դո­րում ո­րե­ւէ ար­տա­ռոց բան չկա. ­Վե­հա­փա­ռը պար­զա­պես նշել էր, որ, ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի ա­ռող­ջա­կան վի­ճա­կի ու կորոնավիրուսի կապակցությամբ մտա­հո­գու­թյունից ելնելով, բո­լոր կան­խար­գե­լիչ մի­ջոց­նե­րին պետք է դի­մել`ա­պա­հո­վե­լու հա­մար նա­խա­գա­հի ա­ռող­ջու­թյունն ու անվ­տան­գու­թյու­նը: ­Այնտեղ ո­րե­ւէ անդ­րա­դարձ չկար դա­տա­վա­րու­թյան էու­թյանն ու քրեա­կան մե­ղադ­րանք­նե­րին: Արդ՝ իս­կա­պես ան­հասկա­նա­լի է այն ծա­վա­լված աղ­մու­կը եւ մա­նա­վանդ շղթա­յա­զեր­ծված պայ­քա­րը ոչ միայն ­Վե­հա­փա­ռի ան­ձի, այլև ­Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղեց­ու հան­դեպ:

Մեկ անգամ եւս շեշ­տում ենք, որ ­Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցին ազ­գա­յին էա­կան կա­ռույց­նե­րից է, ո­րի կա­րե­ւո­րու­թյու­նը նշված է ՀՀ ­Սահ­մա­նադ­րու­թյան մեջ, եւ ո­րի դե­րը կրո­նա­կան սահ­ման­նե­րից շատ այն­ կողմ է ան­ցել մեր պե­տու­թյան կո­րս­տի խա­վա­րի դա­րե­րում: Ե­կե­ղեցու դեմ ծրագ­րված այս հար­ձա­կում­ներն ու նրա դե­րը միտումնավոր նսե­մաց­նե­լը հա­րված­ներ են` ուղ­ղված ողջ հա­յու­թյանը, եւ ըստ այդմ` լրիվ դա­տա­պար­տե­լի:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հին, ա­պա կա­լան­քը որ­պես խա­փան­ման մի­ջոց ընտ­րե­լու եւ ձգձգվող դա­տա­վա­րու­թյան հետ կա­պված մեր հստակ դիր­քո­րո­շումն ու մտա­հո­գու­թյուն­նե­րը վա­ղուց  ենք հայտ­նել։ Աշ­խար­հը պա­տու­հա­սած այս հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում այ­սօր ա­ռա­վել եւս ա­նըն­դու­նե­լի ենք համարում ա­ռող­ջա­կան խնդիր­ներ ու­նե­ցող եւ վտան­գված տա­րի­քա­յին խմբում գտնվող ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի նկատ­մամբ ա­զա­տազրկ­ման ծայ­րա­հեղ մի­ջոց­ներ կի­րա­ռե­լը։ Ար­դա­րա­դա­տու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը չի կարող ընտ­րո­վի լինել եւ չպետք է հա­կա­սի ի­րա­վուն­քի գե­րա­կա­յու­թյան սկզբունք­նե­րին:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ