21 04 2020

Ո՞վ է պատասխանատվություն կրելու ապարդյուն սահմանափակումների համար․ Գևորգ Պետրոսյան

Ո՞վ է պատասխանատվություն կրելու ապարդյուն սահմանափակումների համար․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ո՞վ և ինչու...

Ա՜յ ժողովուրդ ջան, ո՞վ կբացատրի՝ ի՞նչ է կատարվում իշխանության ներսում...
Եթե Առողջապահության նախարարը ստում է, որ առկա է համավարակի տարածման դեպքերի աճ, ուրեմն նա ժամ առաջ պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից: Եթե ճիշտ է ասում, ուրեմն ինչո՞վ է զբաղված կառավարությունը և ո՞վ է պատասխանատվություն կրելու կիրառված՝ փաստորեն ապարդյուն սահմանափակումների համար:

 

Էս ամենը քիչ էր, հիմա էլ շրջանառվում է Լավրովի հավաստիացումն ինչ-որ փաստաթղթի առկայության մասին լուրը, որին կարծես թե հիմնավոր հերքում չի տրվել...
 

Ո՞վ և ինչու է ստեղծում այս իրավիճակը...
Լավ, ի՞նչն է խանգարում իշխանություններին՝ ձերբազատվել անսխալականության կործանարար ինքնախաբեությունից ու կազմակերպել բոլոր կարող ուժերի համախմբումը...
Հիասթափություն, անգործություն, արտաքին խնդիրներում վտանգավոր անորոշություն, հուսալքություն, ընկճախտ, սով և հիվանդություն...
Ահա այն ամենը, ինչի մեջ թաղված է Հայաստանը...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ