Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հանրության դատին է ներկայացրել քաղաքական ուժերի հետ համագործակցության օրակարգը:
Այն համաձայնեցվել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ:
«Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից առաջ այսօր հանդիպել եմ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Կարևորելով նրանց դերը համապետական ընտրություններում մեր գրանցած հաջողության գործում՝ իմ շնորհակալությունն եմ հայտնել համատեղ կազմակերպված աշխատանքի համար և նրանց հետ քննարկել մեր ընդհանուր օրակարգի այն դրույթները, որոնց շուրջ առաջիկա շրջանում համագործակցության նպատակով քաղաքական ուժերի հետ կծավալվեն մեր խորհրդատվությունները: Համաձայանեցման արդյունքում ձևավորված օրակարգը ներկայացնում եմ ձեր դատին.
Ա) Արցախյան հիմնախնդիր, արտաքին քաղաքականություն
Բ) Արցախի անվտնագություն և պաշտպանություն
Գ) Մայր Հայրենիքի հետ ավելի սերտ և փոխհամաձայնեցված քաղաքականության իրականացում բոլոր ոլորտներում
Դ) Սփյուռքի հետ նոր որակի հարաբերությունների կառուցում
Ե) Արցախի սոցիալ-տնտեսական զարգացում
Զ) Արցախի ներքին կայունություն և միասնություն
Ուրախ եմ, որ գաղափարակից ընկերներիս կողմից առաջին հերթին գնահատվել է երկրի շահը՝ արդյունքում ինձ տրամադրելով լայն լիազորությունների մանդատ՝ շարունակելու մեր հետագա քննարկումները»,- գրել է Ա. Հարությունյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը