20 04 2020

Անդրանիկ Քոչարյանի որդու առեղծվածային հիվանդությունը․ Politik.am

Անդրանիկ Քոչարյանի որդու առեղծվածային հիվանդությունը․ Politik.am

Politik.am-ը գրում է. Օրերս մենք գրել էինք, որ Անդրանիկ Քոչարյանի ավագ որդին՝ Լևոն Քոչարյանը մի քանի անգամ Հայաստանից գնացել է Վրաստան և այնտեղ մասնակցել հակառուսական բողոքի ակցիաների։ Տարբեր Սոցիալական ցանցերում արդեն տարածվել են լուսանկարներ, որոնցում պատկերված է Լևոն Քոչարյանը։

Փաստորեն Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանիքի անդմաները լուրջ խնդիրներ են ստեղծում Հայաստանի նոր իշխանությունների համար։ Ու հիմա առավել դժվար կլինի ռուսներին վստահեցնել, որ Քոչարյանի որդին Հայաստանի իշխանությունների սիրելին չէ, քանի որ ինչպես օրերս պարզվեց ՊՆ-ն հատուկ պայամններ է ստեղծել, որպեսզի Լևոն Քոչարյանը երկու անգամ չզորակոչվի բանակ, իսկ շաբանթեր առաջ նրան ազատել է զինվորական ծառայությունից։ Հետաքրքիր է, թե ՌԴ իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունեցող Դավիթ Տոնոյանը ինչպես է իր գործընկերներին բացատրելու, թե ինչպես է ստացվել, որ  հակառուս երիտասարդը իր հովանու ներքո է։

Մեր հրապարակման մեջ Լևոն Քոչարյանի զինծառայությունից ազատված լինելու փաստի մասով ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տվել, որումա ասվում է․ «Անդրանիկ Քոչարյանի հակառուս որդին Դավիթ Տոնոյանի հովանու ներքո՞ Ի պատասխան Ձեր վերոնշյալ հոդվածի՝ հարկ եմ համարում պարզաբանել, որ Լևոն Քոչարյանը 2010 թ-ից մինչև 15.06.2019 թ․ ունեցել է ուսումնական տարկետում (ընդ որում վերջին տարկետումը ստացել է 10.06.2016 թվականին երեք տարի ժամկետով), քանի որ ուսումնառել է բակալավրի, մագիստրոսի, ապա ասպիրանտական ծրագրով։ 2019 թ․-ի երկրորդ և 2020 թ․-ի առաջին զորակոչերի ընթացքում ստացել է տարկետում` յուրաքանչյուրը հինգ ամիս, առողջական վիճակի հետ կապված։ Առաջիկա զորակոչի ընթացքում Լևոն Քոչարյանը ենթակա է զորակոչի»։

Պն-ից հրաժարվեցին հավելյալ տեղեկություններ տալ, թե առողջական ի՞նչ խնդիրների պատճառով է Լևոն Քոչարյանը երկու զորակոչ բաց թողել։ Նախարարության մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ նման տեղեկություններ կարող ենք ստանալ Լևոն Քոչարյանից։ Վերջինիս հետ կապ հաստատել չստացվեց։

Լևոն Քոչարյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունը հետաքրքիր ենթադրությունների տեղի է տալիս։ Պարզվում է Լևոն Քոչարյանը 2019-ի ամառային և 2020-ի ձմեռային զորակոչերի ընթացքում առողջական խնդիրներ է ունեցել, իսկ դրանից օրեր անց միանգամից առողջացել է և բավական ակտիվ կյանք վարել, այցելել տարբեր երկրներ։ Այստեղ հետաքրքիր կլինի լսել Լևոն Քոչարյանի պարզաբանումը, թե այդ ինչ հիվանդություն է, որ միայն զորակոչի օրերին է ակտիվանում։ 

ՊՆ պարզաբանման մեջ նաև նշվում է, որ առաջիկա զորակոչի ընթացքում Լևոն Քոչարյանը ենթակա է զորակոչի, բայց մոռանում են  նշել, որ եթե ԲՈԿ-ը հաստատեց նրա թեզը (իսկ ԲՈԿ-ը կհաստատի), ապա Անդրանիկ Քոչարյանի տղան կազատվի զինծառայությունից։ Ու եթե ՊՆ-ն և Քոչարյանների ընտանիքը հավելյալ՝ առավել համոզիչ մեկնաբանություններով հանդես չգան, ապա հասարակությունը կարող է իր ենթադրություններն անել և կարծիք կազմել Նոր Հայաստանում տիրող բարքերի մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ