18 04 2020

Ինչպե՞ս են Փաշինյանի՝ եթերից դուրս մնացած կադրերը հայտնվել համացանցում․ News.am

Ինչպե՞ս են Փաշինյանի՝ եթերից դուրս մնացած կադրերը հայտնվել համացանցում․ News.am

News.am-ը գրում է․ «Այս պահին կառավարությունը «Հանրային հեռուստաընկերության» հետ փորձում է պարզել, թե ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17–ի հեռուստաուղերձի ուղիղ եթերից դուրս մնացած կադրերը հայտնվել համացանցում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

«Այս պահի դրությամբ որեւէ բան հայտնի չէ, հարցը քննվում է՝ հասկանալու համար, ինչպես է հնարավոր եղել, որ այդ կադրերը համացանցում հայտնվեն։ Նկարահանումն իրականացրել է Հանրային հեռուստատեսությունը։ Այստեղ տեխնիկական նրբություններ կան, այն, ինչ որ ուղիղ եթերով տրվում է, նաեւ մենք ձայնագրում ենք մեզ համար, բայց այդ կադրերի մասին մենք տեղյակ չենք»,–ասաց նա։

Մանե Գեւորգյանը նշեց, որ ինքը նույնպես նկարահանմանը ներկա է եղել։ Նրա խոսքով՝ որեւէ բան պարզ լինելու դեպքում ինքը հրապարակային կհայտարարի այդ մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ