Մի խումբ սորոսականներ գործուղվել էին Արցախ, իբր Արցախում ժողովրդավարական ընտրույթունները վերահսկելու առաքելությամբ. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
«Սորոսականներն այն մարդիկ են, որոնք այս կյանքում չունեն որևէ սկզբունք, նրանք սիրում են փող և դա է նրանց միակ ուղենիշը: Այս մասին տեղյակ են Հայաստանում, սակայն Արցախի Հանրապետության համար այս իրավիճակը նոր է: Խորհուրդ կտամ Արցախի իշխանություններին, որ հնարավորինս արագ ու կոշտ մեթոդներով, առանց խղճի խայթի՝ չեզոքացնեն սորոսական վտանգն Արցախում: Այս դեպքում չպետք է դրսևորել մարդասիրություն, սորոսականներն այնպիսին են, որ եթե իրենց մի փոքր ազատություն ես տալիս, իրենք արագ ռեաբիլիտացվում են, կարող են պահի տակ խեղճանալ, երբ զգում են վտանգը շատ է, հետո միանգամից ագրեսիվ հարձակվում են, կարող են բռնել պետականության կոկորդից»,- ասաց Մալյանը:
Մանրամսները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը