Արա Վարդանյանը գրում է․
«Այսօր Նախագահ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում պահելը լրջագույն վտանգ է իր առողջությանը։
Արդեն գաղտնիք չէ, որ նրան, առանց ամբողջական ապաքինմանը սպասելու, հիվանդանոցից տեղափոխեցին ետ մեկուսարան։ Գաղտնիք չէ նաև հանրապետությունում շատ արագ տարածվող վիրուսի փաստը։ Ակնհայտ է, որ թե՜ տարիքային առումով և թե՜ ամբողջական ապաքինված չլինելու պատճառով Նախագահ Քոչարյանը գտնվում է ամենա ռիսկային խմբում։
Այս ամենը հաշվի առնելով, պնդում եմ, որ նման վարվելակերպի նա կարող է արժանանալ միմիայն հակապետական մտածողություն ունեցող մարդու կողմից։ Անձնական վենդետան այլևս կուրացրել է խմբագրին և նա ըստ ամենայնի չի էլ գիտակցում իր քայլերի վտանգավորության աստիճանը։ Սա պետական մակարդակով իրականացվող մարդասպանության փորձ է։
Ես, որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ անհապահ փոխել Նախագահ Քոչարյանի խափանման միջոցը և իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր առողջական վիճակը ամբողջությամբ վերականգնելու նպատակով։
Չեմ դիմում ձեզ, որ ի վերջո մարդ դառնաք, քանզի դա ձեր մոտ այլևս չի ստացվի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը