ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմում նշել է․
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ապրիլի 6-ի ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին զենքերի մասին: Ես ասել եմ, որ մեր զինվորները կռվում էին 80-ականների զենքով, ինչը դարձավ շահարկման առարկա, բայց այդ մարդկանց հետաքրքիր չէր, թե ես ինչու եմ այդպես ասել: Նպատակը շատ պարզ էր: Ես դիմում էի միջազգային հանրությանը և ասում էի` չնայած դուք աչք եք փակել Ադրբեջանի` մինչև ատամները սպառազինվելու վրա, որ նրանք միլիարդներ են ծախսել, այնուհանդերձ, մեր զինվորների տոկունությունը և մասնագիտական ունակությունները գերազանցում են հակառակորդին, և մերոնք կատարեցին իրենց պարտականությունները»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ չգիտեն, որ 80-ականների զենք չի նշանակում հին զենք:
ՀՀ 3-րդ նախագահը հորդորել է դիմել ռազմական փորձագետներին, որոնք կհաստատեն իր խոսքերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը