Արցախում նախնական արդյունքներով առաջատարն Արայիկ Հարությունյանն է։
Մշակվել են 60,061 քվեաթերթիկներ: Արայիկ Հարությունյանը ստացել է ձայների 56.3%-ը, Մասիս Մայիլյանը՝ 27.8%-ը, իսկ Վիտալի Բալասանյանը՝ 14.9%-ը:
«Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել է․
«60 հազարից ավելի քվեաթերթիկ մշակվել է, դրանցից 33 000 ձայն ստացել է Արայիկ Հարությունյանը: Դեռ 15 000 քվեաթերթիկ պետք է մշակվի, որպեսի ընտրություններն առաջին փուլով ավարտվեն: Այս 15 000 մեզ 5 000 ձայն է պետք»,- նշեց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, նա ստացել է 16 300 ձայն, երրորդ տեղում Վիտալի Բալասանյանն է, նա ստացել է 8 600 ձայն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը