31 03 2020

Արցախում քվեարկել է ընտրողների 72․7 տոկոսը

Արցախում քվեարկել է ընտրողների 72․7 տոկոսը

Արցախում մարտի 31-ին, ժամը 20:00-ի դրությամբ Արցախի նախագահիև խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 76 471  ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72,7 տոկոսը: Այս մասին հայտարարեց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

ԿԸՀ նախագահը ներկայացրեց ընտություններին ակտիվությունն ըստ շրջանների:

Ըստ այդմ, Ստեփանակերտում քվեարկել է  27 893 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի   70,6 տոկոսը:

Ասկերան -  9611 ընտրող կամ 79,4 տոկոսը

Հադրութում –   6707 ընտրող կամ 76,3  տոկոսը

Մարտակերտ -  9942 ընտրող կամ 73,3  տոկոսը

Մարտունի –   12 657 կամ  72,5 տոկոսը

Շահումյան –  1600 ընտրող կամ 74,8  տոկոսը

Շուշի –   2853 ընտրող կամ  71,7 տոկոսը

Քաշաթաղ –  4799 ընտրող կամ 67,5 տոկոսը

Երեւան-  409 ընտրող կամ  52,2տոկոսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ