Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրում է․
«Հարգելի հարազատներ, ընկերներ, գործընկերներ, այդ թվում՝ լրագրողներ
խնդրում եմ այսուհետ ինձ սովորական բջջային հեռախոսակապով, Facebook Messenger-ով (Whatsapp չունեմ վաղուց) չզանգահարել, ես այդպիսի զանգերին այլեւս չեմ պատասխանելու, ինքս էլ սովորական բջջային կապով չեմ զանգահարելու։
Ինձ հետ կապ հաստատելու համար խնդրում եմ զանգահարել կամ գրել Viber, Telegram կամ Signal կապի միջոցներով։ Սովորական բջջային կապս նույնիսկ պատրաստվում եմ ամբողջությամբ անջատել։
Ես չեմ պատրաստվում անձնական հեռահաղորդակցությունս բաց պահել ինչ-որ ՓԲԸ-ի կամ ՍՊԸ-ի աշխատողների համար։
Ես չեմ հավատում ձեր հավաստիացումներին, թե արտակարգ դրությունից հետո չեք կիրառելու «մտքի ոստիկանության» գործիքը։ Չեմ հավատում այն նույն պատճառով, ինչով բոլորս չհավատացինք մի խումբ ընդդիմադիր անձանց զենքի ու թմրանյութի կասկածանքով բերման ենթարկելու համար ձեր վկայակոչած կեղծ քաղաքացու կեղծ ահազանգին։
Մենք չենք հավատում ձեր ազնվությանն այն պարզ պատճառով, որ տաքսիները լիցենզիա պիտի ունենան եւ գումար վճարեն։ Չենք հավատում, քանի որ Հայաստանում, ըստ ձեր պնդումների, չկան օրավարձով աշխատողներ։ Չենք հավատում ձեր խոսքերին այն պարզ պատճառով, որ քննիչները հանցանքներ են կատարում, իսկ դուք անտեսում եք։ Մինչդեռ դուք էիք խոստացել, թե ցանկացած օրինախախտ քննիչ պետք է պատասխանատվության ենթարկվի։
Ձեզ հավատատալու համար դուք որեւէ հիմք չեք տվել։
Հ.Գ. Այդպես էլ մեկ միլիոն դոլարից ավելի գումարը պահեցիք ձեր գործողումների համար, մինչդեռ բազմաթիվ ընտանիքներում հիմա ֆինանսական անհաղթահարելի դրություն է, ի տարբերություն ձեր շատ արտակարգ դրությանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը