31 03 2020

Արցախում ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը

Արցախում ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը

Արցախում այսօր՝ մարտի 31-ին, ժամը 17-ի դրությամբ Արցախի նախագահի եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է  ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 63,8 տոկոսը: Այս մասին հայտարարեց Արցախի ԿԸՀ ներկայացուցիչը:

Նա ներկայացրեց ընտություններին ակտիվությունն ըստ շրջանների:

Ըստ այդմ, Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի տվյալների քվեարկել է 66731 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 63,8 տոկոսը:

Ասկերան - 8865 ընտրող կամ 71,6 տոկոսը

Հադրութում – 6019 ընտրող կամ 68,4 տոկոսը

Մարտակերտ - 8936 ընտրող կամ 66,8 տոկոսը

Մարտունի – 11258 կամ 64,9 տոկոսը

Շահումյան – 1418 ընտրող կամ 66,3 տոկոսը

Շուշի – 2535 ընտրող կամ 64,3 տոկոսը

Քաշաթաղ – 4160 ընտրող կամ 58,5 տոկոսը

Երեւան- 370 ընտրող կամ 47,7 տոկոսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ