Մենք հասկանում ենք, որ մարդկանց տեղաշարժի սահմանափակումները անվերջ չեն կարող տևել, դրա համար մենք գնում ենք այն երկրների օրինակով, որոնք գնացել են արդյունավետ, տեխնոլոգիապես հագեցված միջոցներով կանխարգելել և մեկուսացնել: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Եվս 10 օրով սահմանափակումների երկարաձգելը թույլ կտա մեզ ամբողջապես ծավալել կանխարգելմանն ու մեկուսացմանն ուղղված աշխատանքները, օգնել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին էֆեկտիվորեն հայտնաբերել այն անձանց, ովքեր շփումներ են ունեցել վարակակիրների հետ և մեկուսացնել նրանց։ Մեր նպատակն է այս տեխնոլոգիաները զարգացնելու հետ համատեղ՝ ավելացնել թեստավորման քանակները և այս գործընթացին համահունչ հնարավորինս նվազեցնել սահմանափակումները։ Առաջիկա 10 օրվա ընթացքում հնարավոր է, որ մարտավարություն փոխվի և սահմանափակումներն ավելի կխստացվեն։ Ոստիկանության ուժերին միացվելու են այլ կառույցներից տարբեր ուժեր, որպեսզի վերահսկողության արդյունավետությունն ավելի բարձրանա», - նշեց Ավինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը